Նեպալում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 19 զոհ (լուսանկարներ)

19:08 • 27.09.16

Նեպալում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով 19 ուղևոր է մահացել. հաղորդում է The Himalayan Times-ը:

 

Նշվում է, որ դեպքի վայրում փրկարարները 18 դիակ են գտել: Ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թվում վեց կին ու երկու երեխա կա: 14 մարդ ուղղաթիռով տեղափոխել է երկրի մայրաքաղաք Կատմանդուի հիվանդանոց, որտեղ մեկը նահացել է:

 

Հայտնի է, որ ավտոբուսը գերլցված է եղել, և շատ ուղևորներ գտնվել են փոխադրամիջոցի տանիքին: Կիրճի խորությունը, որի վրայով անցնում է ճանապարհը, կազմում է մոտ 300 մետր: