ՌԴ-ն պետք է ճնշում գործադրի Դամասկոսի վրա՝ Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու համար. Ստոլտենբերգ
Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի Դամասկոսի վրա՝ Հալեպ մարդասիրական օգնության մուտքը թույլ տալու համար: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի Դամասկոսի վրա՝ Հալեպ մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և Սիրիայում անցումային շրջանի խաղաղ մեկնարկի ապահովման համար։ Ռուսաստանը պետք է նպաստի Սիրիայում հրադադարի վերսկսմանը»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Հալեպում մարդասիրական շարասյան վրա հարձակումը միջազգային իրավունքի աննախադեպ խախտում է դարձել:
Սեպտեմբերի 19-ին Հալեպ ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացվել: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի համաձայն՝ զոհվել է օգնության մատակարարման գործում ներգրավված 12 մարդ:










