Սաուդյան Արաբիան համաձայն է 8 տարվա մեջ առաջին անգամ կրճատել նավթի արդյունահանման մակարդակը. Bloomberg

12:26 • 27.09.16

Մերձավոր Արևելքում նավթի ամենախոշոր արդյունահանող Սաուդյան Արաբան առաջարկում է կրճատել նավթի արդյունահանման մակարդակը` նավթի գների բարձրացման նպատակով: Ընդ որում՝ Էր Ռիադը պատրաստ է կրճատել նավթի արդյունահանումը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ, հայտնում է Bloomberg-ը:

 

Սաուդյան Արաբիայի գլխավոր հակառակորդը՝ Իրանը, խոչընդոտում է ծրագրի իրականացմանը՝ դրա համար ունենալով իր պատճառները:

 

«Երկու երկրները գնահատում են իրավիճակը տարբեր դիրքերից»,- ասել է Capital Economics խորհրդատվական ընկերության աշխատակից Ջեյսոն Տուվեյը:

 

Նրա խոսքով՝ արևմտյան պատժամիջոցների չեղարկումն ուժ է հաղորդել իրանական տնտեսությանը, ներդրումներից եկամուտները և նավթի արդյունահանման ծավալներն ավելանում են, իսկ Սաուդյան Արաբիան բախվում է ֆինանսական խնդիրների:

 

Երբ նավթի գները սկսեցին կտրուկ անկում գործել, քչերն էին, որ կարող էին սպասել, որ Սաուդյան Արաբիան կգնա գործարքի շուկան կայունացնելու համար և որ Իրանը կդիմադրի դրան: Բացի տնտեսությունից՝ իրավիճակի վրա մեծ ազդեցություն է թողնում քաղաքականությունը: Երկու երկրները սիրիական և եմենական ճգնաժամերի հակառակ կողմերում են գտնվում: