Վանաձորում վրաերթի են ենթարկել քոլեջի ուսանողուհիների. shamshyan.com

14:17 • 27.09.16

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 116/1 շենքի դիմաց ՌԴ քաղաքացի, 70-ամյա Յուրի Հարությունյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 QR 052 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, հասակակիցներ՝ 15-ամյա Մերի Ղազարյանին և Անի Պողոսյանին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ Մ. Ղազարայնը՝ «աջ ոտնաթաթի սալջարդ», իսկ Ա. Պողոսյանը՝ «ձախ ոտնաթաթի սալջարդ» ախտորոշմամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Լոռու տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում։