Վենետիկցիները նավակներով բողոքի զանգվածային ակցիա են իրականացրել զբոսանավերի դեմ (տեսանյութ)
Իտալական Վենետիկի բնակիչները բողոքի զանգվածային ակցիայով են դիմավորել քաղաք ժամանած հերթական զբոսանավը, հաղորդում է Euronews-ը:
Նշվում է, որ մակույկներով բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ: Նրանք կրակ են վառել, դրոշներ ծածանել ու անպարկեշտ ժեստեր ցույց տվել զբոսանավի ուղղությամբ:
Ցուցարարների խոսքերով` զբոսանավերն ալիքներ են բարձրացնում, որոնք վնասում են Վենետիկի հինավուրց շինությունները պահող ցցերը: Դրանից բացի, այդ նավերը բացասական ազդեցություն են ունենում էկոլոգիայի վրա:










