Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել

21:09 • 28.09.16

Այսօր առավոտից հրթիռակոծման են ենթարկվում Հալեպի հայկական թաղամասերը:

Հալեպի «Գանձասար» հայկական թերթի փոխանցմամբ` կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել: Զոհված կինը 1969 թվականին ծնված Սևան Պետրոս Հատատն է:

Թերթի հաղորդմամբ` զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպի բնակելի թաղամասերը: Հրթիռակոծման են ենթարկվել Վիլլաներ, Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզյե թաղամասերը:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, Հալեպում ռմբահարման հետևանքով վիրավորվել է նաև հայազգի Ջորջ Մութաֆյանը: