«Գեղեցկության թագուհին» Թրամփին մեղադրել է իրեն նվաստացնելու համար

12:52 • 28.09.16

«Միսս Տիեզերք-1996» տիտղոսին արժանացած վենեսուելացի Ալիսիա Մաչադոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է կոպիտ պահվածքի ու հայհոյանքների համար, հաղորդում է CNN-ը:

 

Մաչադոյի խոսքով, երբ ինքը գեղեցկության մրցույթից հետո քաշ է հավաքել, Թրամփը սկսել է իրեն «Միսս տնային տնտեսուհի» և «Միսս Փիգի» («խոզուկ») անվանել:

 

«Նա շատ ագրեսիվ ու կոպիտ է եղել ու վատ է վարվել հետս»,- պատմել է Մաչադոն: Նա նաև նշել է, որ այլևս չի կարելի համակերպվել Թրամփի` ծագումով լատինամերիկացի բոլոր կանանց հասցեին հնչող վիրավորանքների հետ:

 

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը նրան մեղադրել է Ալիսա Մաչադոյին ստորացնելու համար և հիշեցրել նրան, որ վերջինս ԱՄՆ քաղաքացի է դարձել և, ամենայն հավանականությամբ, քվեարկելու է 2016 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:

 

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է, որ Մաչադոն «իրական խնդիրներ» է ունեցել քաշի հետ:

 

«Հիլարին հետ՝ անցյալ է գնացել, գտել այդ աղջկան ու խոսել նրա մասին, կարծես նա Մայր Թերեզան լինի: Չնայած ամեն ինչ այդպես չէր։ Նորմալ է: Հիլարին պետք է աներ այն, ինչ արել է»,- մանրամասնել է Թրամփը:

 

Դոնալդ Թրամփը «Միսս Տիեզերք» մրցույթի անցկացման իրավունքը գնել է 1996 թվականին։ 2015 թվականի սեպտեմբերին նա խոստացել է վաճառել մրցույթը։

 

Картинки по запросу «Мисс Вселенная-1996» уроженка Венесуэлы Алисия Мачадо