Արագածոտնի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել

09:58 • 28.09.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: