Համաշխարհային բանկը նախագահ է ընտրել

10:44 • 28.09.16

«Համաշխարհային բանկի» տնօրենների խորհուրդը կրկին Ջիմ Յոն Կիմին նախագահ է ընտրել հինգ տարի ժամկետով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանկի հայտարարությունը:

 

«ԱՄՆ քաղաքացի Կիմը միաձայն ընտրվել է բանկի գործադիր տնօրենների կողմից հերթական հինգ տարի ժամկետի համար, որը սկսվում է 2017 թվականի հուլիսի 1-ին»,- ասված է միջազգային ինստիտուտի հայտարարությունում: