Բեռլինում ոստիկանությունը սպանել է հարևանի վրա դանակով հարձակված փախստականին
Բեռլինում ներգաղթյալների հանրակացարանում 29-ամյա փախստականը դանակով հարձակվել է իր 27-ամյա հարևանի վրա և նրան ծանր վնասվածքներ հասցրել: Ոստիկանությունը սպանել է հարձակվողին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ 27-ամյա ներգաղթյալը կասկածվում է հարձակվողի 8-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների համար: Նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում:
Կասկածյալը եղել է ձեռնաշղթաներով, և ոստիկանները նրան մեքենա են նստեցրել այն պահին, երբ 29-ամյա տղամարդը դանակով հարձակվել է նրա վրա:
Ոստիկանները մի քանի անգամ կրակել են նրա վրա, ստացած վնասվածքներից հարձակվողը մահացել է հիվանդանոցում:










