Դուբայի երկնքում անօդաչու սարքի հայտնվելու պատճառով մի շարք ավիաչվերթներ հետաձգվել են
Դուբայի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը չորեքշաբթի առավոտյան հրահանգել է մոտ կես ժամով փակել օդային տարածքը՝ օդանավակայանի երկնքում հայտնված անօդաչու թռչող սարքի պատճառով: Այդ մասին ասված է Դուբայի օդանավակայանների ասոցիացիայի հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հստակեցրել են այդ գերատեսչությունում, Դուբայի միջազգային օդանավակայանի օդային տարածքը փակվել է առավոտյան 8:08-ից մինչև 8:35՝ անհայտ անօդաչու թռչող սարքի թռչելու հետևանքով, ինչի պատճառով որոշ չվերթներ հետաձգվել են:
Ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է 8:35-ին, բայց օդանավակայանն իր աշխատանքը նորմալ ռեժիմով սկսել է միայն 9:07-ին:










