Հետադարձ ճանապարհը դժվար է լինելու. Կադիրովը նախազգուշացրել է երկրից հեռանալ պատրաստվող չեչեններին

16:39 • 28.09.16

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախազգուշացրել է երկրի բնակիչներին, որոնք պատրաստվում են հեռանալ Ռուսաստանից, չկայացնել չմտածված որոշումներ: Այդկերպ նա Instagram-ի իր էջում մեկնաբանել է ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնված հաղորդագրությունները Լեհաստանի սահմանն անցնել փորձող չեչենների մասին, գրում է lenta.ru-ն:

 

«Ամեն ինչից զրկվելուց և առանց որոշակի բնակության վայրի՝ անօթևան դառնալուց, սեփական կրոնը, ավանդույթներն ու սովորույթները կորցնելուց առաջ կարևոր է հարյուր անգամ մտածել, թե ինչի եք դատապարտում ձեզ և ձեր երեխաներին… Հետադարձ ճանապարհը լինելու է երկար և դժվար»,- գրել է նա:

 

Կադիրովը նշել է, որ Եվրոպա մեկնել փորձող երկրի հազարավոր բնակիչների մասին տեղեկությունը խիստ չափազանցված է: Նրա խոսքով՝ այդ մարդկանց փախստական համարել չի կարելի:

 

Կադիրովի կարծիքով՝ չեչեններին Լեհաստան, Բելգիա և Հոլանդիա կանչում են «տեղի հատուկ ծառայությունների» աշխատակիցները: