Լոռու մարզում Niva-ն գլորվել է ձորը (լուսանկարներ). shamshyan.com

10:12 • 28.09.16

Լոռու մարզում երեկ ժամը 20։00-ի սահմաններում Աքորի գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդգես Սիմոնյանը նույն գյուղից դեպի Լալվար լեռը տանող ճանապարհին՝ «Գոռի Ղաշ» կոչվող հանդամասում իր վարած Վազ 2121 մակնիշի 24 ՕՕ 958 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր գլորվել ձորը։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վարորդ Վ. Սիմոնյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 36-ամյա Ռոմիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով ուղևոր Ռ. Ավետյանը մեքենայի գլորվելու առաջին պահից մեքենայից դուրս է շպրտվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։