«Սասնա ծռեր» խմբին օժանդակած վեց անչափահասի հայրն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից  

16:46 • 28.09.16

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, վեց անչափահաս երեխաների հայր Մհեր Մազմանյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Մհեր Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ Մազմանյանի վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է պաշտպանական կողմի բողոքը առ այն, որ պետությունը չի կատարել իր պարտականությունը` կալանավորված անձի` Մհեր Մազմանյանի վեց անչափահաս երեխաներին գոյատևման միջոցներով պետբյուջեի  հաշվին  ապահովելու վերաբերյալ։

«Նրան ազատ արձակելուց հետո պետության պարտականությունը դադարում է, սակայն նախորդ երեք ամիսների համար պետությունը դեռ պարտք է»,- ասաց փաստաբանը։

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը, որը կալանավորվել է հուլիսի 26-ին, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը)։ Մհեր Մազմանյանն ունի 7 երեխա, որից վեցը անչափահաս են: