ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների գործունեությունն ընդլայնելու ծրագրերի մասին
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություններ ունի, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները պատրաստվում են ընդալյնել ահաբեկչական գործունեությունը Հյուսիսային Կովկասում, գրում է interfax.ru-ն: Այդ մասին հայտարարել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Բաքվում ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 41-րդ նիստում:
Նրա խոսքերով՝ միջազգային ահաբեկչական կառույցների անդամները հեռակա կարգով կառավարում են իրենց ահաբեկչական ցանցերը, ինչի համար օգտագործում են միջոցների լայն ընտրանի՝ գործակալներ, կապի արբանյակային միջոցներ և համացանցի հնարավորություններ:
Բորտնիկովը նաև պատմել է, որ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ Ռուսաստանի տարածքում կանխվել է 5 խմբի և միջազգային ահաբեկչական խմբավորումների 54 անդամների գործունեությունը:
Նրա խոսքերով՝ չափազանց մեծ անհանգստություն են առաջացնում ԱՊՀ սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող անկայունության երկու խոշոր օջախները՝ Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում:










