ԱՄՆ-ում մերկապարուհիները դատի են տվել իշխանություններին պարելու իրավունքի համար
Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում մի խումբ մերկապարուհիներ, որոնց անունները չեն հրապարակվել, դատական հայց են ներկայացրել նահանգային իշխանությունների դեմ՝ բողոքելով 21 տարին չբոլորած աղջիկներին մերկապարով զբաղվելն արգելող նոր օրենքի դեմ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, հայցվորները պնդում են, որ մերկապար պարելն իրենց սահմանադրական իրավունքն է, որին հակասում է նոր ընդունված և եկող շաբաթվանից շրջանառության մեջ դրվող օրենքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նահանգային իշխանությունների որոշման համաձայն՝ էկզոտիկ պարերի կատարողները պետք է 21 տարեկանից փոքր չլինեն՝ չնայած, որ Լուիզիանայում թույլատրվում է սեռական կապի մեջ մտնել 17 տարեկանից:
Նշվում է, որ անանուն հայցվորները 21 տարեկանից փոքր են: Նրանք կարծում են, որ օրենքը կստիպի ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներին զբաղվել մարմնավաճառությամբ:










