Հալեպը հրթիռակոծության է ենթարկվել, վիրավորների թվում հայ կա

15:44 • 28.09.16

Այս առավոտ Հալեպում ահաբեկչական խմբավորումները սկսել են հրթիռակոծել Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզյե թաղամասերը, հայտնում է Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը»: 

 

Հրթիռակոծության է ենթարկվել նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը պատկանող ֆուտբոլի մարզադաշտը, որն այժմ որպես պահեստ է օգտագործվում։


Հրթիռակոծության հետևանքով գրանցվել է 2 զոհ և 10 վիրավոր: Վիրավորների թվում է նաև հայազգի Ջորջ Մութաֆյանը: