Տոկիոյի մետրոյում, հնարավոր է, գազային հարձակում է տեղի ունեցել. լրատվամիջոցներ
Տոկիոյի մետրոյում, հնարավոր է, գազային հարձակում է տեղի ունեցել: Ուղևորները տկարություն և թուլություն են զգացել: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Տոկիոյի մետրոյի «Տակադանոբաբա» կայարանում տեղի ունեցած միջադեպի այլ մանրամասների մասին դեռ չի հաղորդվում:
Ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, վատ զգացողությունից բողոքել է մի քանի մարդ, ով եղել է կայարանում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Կայարանում նաև սուր հոտ է զգացվել, հայտնել են լրատվամիջոցները:










