Արևելյան Հալեպում վերջին օրերին մոտ 100 երեխա է մահացել. ՅՈՒՆԻՍԵՖ
Հալեպի արևելյան հատվածում վերջին օրերի ընթացքում մոտ 100 երեխա է զոհվել և ավելի քան 220 հոգի վնասվածքներ ստացել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, գրում է korrespondent.net-ը:
«Երեխաները Հալեպում ապրում են մղձավանջի մեջ: Այլևս բառեր չեն մնացել նկարագրելու համար նրանց տանջանքները»,- հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի փոխտնօրեն Ջասթին Ֆորսայթը:
Հիմնադրամի հայտարարությունում նշվում է, որ «ուրբաթ օրվանից Արևելյան Հալեպում սպանվել է առնվազն 96 երեխա, 223-ը վիրավորվել է»:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ Հալեպի արևելյան հատվածում բնակվում է 250-275 հազար մարդ: Նրանք բոլորն արդեն մեկ շաբաթ չունեն խմելու ջուր: Այդ առնչությամբ ավելի քան 100 հազար երեխա ենթարկվում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններ ստանալու վտանգին: Ընդ որում՝ ՅՈւՆԻՍԵՖ-ում նշել են, որ քաղաքի արևելյան հատվածում մնացել է մոտ 30 բժիշկ։










