ՀՀ վարչապետը նոր խորհրդական է նշանակել

16:42 • 29.09.16

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գևորգ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։ 


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արամ Վարդևանյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի օգնական։