Օբաման դեմ չի լինի, եթե դուստրերը որոշեն ծառայել բանակում

10:31 • 29.09.16

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վիրջինիա նահանգում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ռազմաբազայում զինվորականների ու նրանց հարազատների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ իր դուստրերը ևս կարող են ծառայել բանակում:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Օբաման մանրամասնել է, որ չի խոչընդոտի դուստրերի՝ 18-ամյա Մալիայի և 15-ամյա Սաշայի՝ երկրի զինված ուժերում ծառայելու ցանկությանը:

 

«Ես կասեի՝ գործե՛ք: Անկասկած, կստեի, եթե ասեի, որ չէի անհանգստանա նրանց ծառայության վայրի վերաբերյալ»,- շարունակել է ԱՄՆ-ի նախագահը:

 

Բացի այդ, Օբաման իր խոսքում ցանկություն է հայտնել, որ ավելի շատ ամերիկացիներ անցնեին զինվորական ծառայության: Ղեկավարի խոսքով՝ իր ասածը մասնավորապես վերաբերում է «եկամտի բարձր մակարդակ ունեցող մարդկանց»: