Թրամփը Քլինթոնին մեղադրել է ֆիզիկական թուլության մեջ

05:43 • 29.09.16

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ նախընտրական քարոզարշավում իր գլխավոր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չափից արագ է հոգնում և ֆիզիկական ամրությամբ աչքի չի ընկնում: Այդ մասին միլիարդատերը չորեքշաբթի հայտարարել է Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ինքը ամեն օր հանրային հանդիպումներ է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Ես անընդհատ այստեղ եմ հունիսի 16-ից: Իսկ դուք տեսե՞լ եք, թե քանի հանգստյան օր ունի Հիլարին»,- ասել է նա:

«Այդքան հանգստյան օրեր ունի, բայց միևնույն է դժվարությամբ է հասնում ավտոմեքենայի մոտ»,- մատնանշելով Քլինթոնի առողջական վիճակի վատթարացումը սեպտեմբերի 11-ին՝ ասել է Թրամփը:

Հանրապետականը նշել է, որ ի տարբերություն մրցակցի, ինքը հնարավորությունը բաց չի թողնում հանդիպելու ընտրողների հետ: