Վահե Թորոսյանը նշանակվել է Ֆրանսիայում Microsoft ընկերության նախագահ

21:34 • 29.09.16

Microsoft ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը նշանակվել է «Մայքրոսոֆթ Ֆրանսիա» ընկերության նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն:

Ֆրանսիայում Microsoft ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Վահե Թորոյանը այս տարվա հուլիսի 1-ից կատարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Ֆրանսիան հետազոտությունների և նորարարության, գիտելիքի և լավագույն ինժեներական ուսուցման երկիրն է, որը հզոր ձեռնարկատիրական էկոհամակարգ ունի: Մեր թիմի հետ միասին մենք կամրապնդեն մեր հաճախորդների և գործընկերների վստահությունն ու կարագացնենք նրանց ներթափանցումը թվային տեխնոլոգիաների աշխարհ», - ընդգծել է Վահե Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Վահե Թորոսյանը Երևան է այցելել  նախորդ տարի` մասնակցելու  Armtech-2015 8-րդ բարձր տեխնոլոգիական զարգացումներին նվիրված համաժողովին: