«Գնում եմ տնից՝ մի ոչխարի պատճառով» գրություն թողած և անհետ կորած Եղիպատրուշ գյուղի 20-ամյա բնակչուհին հայտնաբերվել է Երևանում

12:44 • 29.09.16

Եղիպատրուշ գյուղի` որպես անհետ կորած որոնվող 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է. այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 9-ի սահմաններում, Հրանուշ Եղիազարյանը հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին:

Հիշեցնենք նաև, որ Եղիպատրուշ գյուղի բնակչուհին տանից հեռանալուց առաջ երկտող էր թողել՝ «գնում եմ տնից՝ մի ոչխարի պատճառով»։