Պոռնկագրական նյութեր տարածելու համար հետախուզվող 26-ամյա կինը ներկայացել է ՀՀ ոստիկանություն

12:54 • 29.09.16

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Զինա Ս.-ն, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։