Լայպցիգի կենդանաբանական այգուց 2 առյուծ է փախել

14:57 • 29.09.16

Լայպցիգի կենդանաբանական այգու աշխատակիցները վաղ առավոտից երկու առյուծի են փնտրում, որոնք անհայտ պատճառներով կարողացել են փախչել իրենց վանդակներից, հայտնում է Leipziger Volkszeitung թերթը:

Կենդանաբանական այգին այցելուների համար փակ է:

 

Մեկուկես տարեկան առյուծներ Մայոն և Մոտսխեգեթսին Լայպցիգում են գտնվում օգոստոսի 13-ից: Նրանք բաց երկնքի տակ նոր վանդակներ էին տեղափոխվել մի քանի օր առաջ:

 

«Այժմ իրավիճակը հսկողության տակ է: Մեր աշխատակիցները փորձում են բռնել կենդանիներին»,- ասել է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մարիա Զեգեբարտը:

 

Նրա խոսքով՝ փախուստը տեղի է ունեցել դեռ կենդանաբանական այգու բացումից առաջ: