Լայպցիգում սպանել են կենդանաբանական այգու վանդակից փախած առյուծին
Լայպցիգում հինգշաբթի առավոտյան կենդանաբանական այգու վանդակից դուրս փախած երկու առյուծներից մեկը սպանվել է կենդանուն քնեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, գրում է РИА Новости-ն:
Երկրորդ առյուծին հաջողվել է հետ քշել վանդակ: Այդ մասին հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Յորգ Յունհոլդը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լայպցիգի կենդանաբանական այգու աշխատակիցները վաղ առավոտից երկու առյուծի են փնտրում, որոնք անհայտ պատճառներով կարողացել են փախչել իրենց վանդակներից:
Մեկուկես տարեկան առյուծներ Մայոն և Մոտսխեգեթսին Լայպցիգում էին գտնվում օգոստոսի 13-ից: Նրանք բաց երկնքի տակ նոր վանդակներ էին տեղափոխվել մի քանի օր առաջ:
Թե ինչ պատճառով են կենդանիները հայտնվել ազատության մեջ, դեռ պարզ չէ:










