Դիտորդները Գյումրիում պատրաստ են վատագույն՝ կրիմինալ սցենարին (տեսանյութ)
Մի քանի ՀԿ-ներ Գյումրիում և Վանաձորում դիտորդական առաքելություն կատարելու համար կոալիցիա են կազմել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ համագործակցում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Թրասնփերենսի Ինթերնեյշնլ»-ի և այլ ՀԿ-ների հետ. «Մենք նախապատրաստվել ենք 200 հոգանոց թիմով, 115 դիտորդ ունենալու ենք Գյումրիում, 85 դիտորդ էլ Վանաձորում։ Փորձելու ենք խորությամբ դիտարկել ամբողջ գործընթացը։ Ոչ միայն արձանագրելու ենք լուրջ ընտրախախտումները, քրեական հանցագործությունները, այլև երկրորդական ինդիկատորները»,- մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը։
Նա նշեց, որ կոնկրետ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ –ի թիմը լինելու է Գյումրիում և այնտեղ պատրաստ են վատագույն՝ կրիմինալ սցենարին։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Իոաննիսյանն ընդգծեց, որ, ի տարբերություն Գյումրու, Լոռիում առողջ մրցակցություն է։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ սեպտեմբերի 18 –ի ընտրություններից հետո ակնհայտ է, որ իշխանություններն իրենց ձեռագիրը չեն փոխել։ Ըստ նրա ՝ Էջմիածնում ընտրությունները պետք է առնվազն հետաձգվեին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Գևորգյան










