Եվս մեկ հայ է զոհվել Հալեպում. բժիշկներին չհաջողվեց փրկել Միրեյ Հինդոյանի կյանքը
Այսօր Հալեպում զոհված հայերի թվին ավելացավ ևս մեկ անուն՝ բժիշկներին չհաջողվեց փրկել Միրեյ Հինդոյանի կյանքը:
Հինդոյան ընտանիքի անդամները հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող իրենց պատկանող խանութի մոտ:
«Գանձասարի» տվյալներով Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնեց, որ վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:











