Պեկին-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով

09:18 • 30.09.16

Պեկինից Մոսկվա ուղևորվող А-321 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում՝ բիզնես դասով ճանապարհորդող հարբած ուղևորի անկարգությունների պատճառով:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, կարգազանց ուղևորը, ում ինքնությունը չի նշվում, Մոսկվայի բնակիչ է: Նշվում է, որ վերջինս, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, սկանդալ է սարքել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմն արտակարգ վայրէջք կատարելու որոշում է կայացրել:

 

Աղբյուրը հավելում է, որ վայրէջքից հետո տղամարդն իջեցվել է ինքնաթիռից: