Բուլղարիայում արգելվել է հասարակական վայրերում նիկաբ կրելը
Բուլղարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն հասարակական վայրերում արգելվում է ամբողջ դեմքը ծածկող նիկաբ կրելը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նման միջոցները նախատեսված են Եվրոպայում հաճախակի դարձած ահաբեկչական ակտերի ֆոնին երկրի անվտանգությունը բարձրացնելու համար:
Կայքը գրում է, որ նախաձեռնությունն առաջ է քաշել «Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը` արձագանքելով Ֆրանսիայում, Նիդերլանդներում ու Բելգիայում ձեռնարկված նմանատիպ միջոցառումներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքը խախտողները ստիպված կլինեն 860 ԱՄՆ դոլարի չափ տուգանք վճարել: Դրանից բացի, խախտողները կզրկվեն բոլոր սոցիալական նպաստներից: Այնուամենայնիվ, կան բացառություններ, որոնք կապված են, օրինակ, առողջական խնդիրների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նիկաբի արգելման վերաբերյալ «Հայրենասիրական ճակատ» կուսակցության ներկայացրած օրինագիծը հաստատվել է առաջին ընթերցմամբ` խորհրդարանի անդամների 108 կողմ, 8 դեմ ձայնով:










