Ֆրանսիայում տղամարդը պայքարում է անձնագրի լուսանկարում ժպտալու համար

13:03 • 30.09.16

Ֆրանսիայում տղամարդը պայքարում է անձնագրի լուսանկարում ժպտալու իրավունքի համար, հաղորդում է Sky News-ը:

 

Նշվում է, որ 40-ամյա քաղաքացին պետությանը մեղադրել է «իշխանությունը չարաշահելու համար»:

 

Տղամարդուն արգելել են անձնագրի համար լուսանկար օգտագործել, որում նրա դեմքին Մոնա Լիզայի ժպիտն է, իսկ նրա դեմքի արտահայտությունը գնահատվել է որպես «զուսպ ժպիտի հետ սահմանակցող թեթևակի հեգնական ծամածռություն»:

 

Ավելի ուշ տղամարդն իշխանությունների որոշումը վիճարկելու համար դատարան է դիմել: Նրա խոսքով` Ֆրանսիայում անհրաժեշտ է չեղարկել օրենքը, որը մարդկանց արգելում է ժպտալ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ, Ֆրանսիայի օրենքների համաձայն, անձնագրի համար լուսանկարվելիս քաղաքացին պետք է չեզոք դեմքի արտահայտություն ունենա ու չժպտա: