Ֆրանսիան օդային հարվածներ է սկսել ԻՊ-ի դեմ «Շառլ դը Գոլ» ավիակրից

13:20 • 30.09.16

Ֆրանսիական Rafale կործանիչները սկսել են օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության դիրքերին «Շառլ դե Գոլ» ավիակրից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ականատեսների և ԶԼՄ-ների:

 

Նավում գտնվող սպան հայտնել է, որ ինքնաթիռները կմասնակցեն Մոսուլում ԻՊ-ի դեմ գործողությանը:

 

«Շառլ դը Գոլը» Պարսից ծոց է վերադարձել սեպտեմբերի սկզբին: