Հրապարակվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի տեսանյութը (տեսանյութ)

13:49 • 30.09.16

Հրապարակվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի տեսանյութը։

 

Հրդեհը բռնկվել էր Գերմանիայի Բոխում քաղաքի հիվանդանոցներից մեկում, հայտնում է Bild-ը:

 

Հրշեջների տվյալներով՝ կրակը բռնկվել է վեցերորդ հարկում գտնվող հիվանդասենյակներից մեկում և սկսել է արագ տարածվել՝ ամբողջությամբ ոչնչացնելով շենքի վերևի հատվածը:

 

Միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, 15 հոգի ստացել են վնասվածքներ և այրվածքներ:

Փրկարարներին հաջողվել է տարհանել 126 հիվանդի: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: