Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Ռիոյում հաղթած օլիմպիականներին (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հյուրընկալել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ-ի ազգային հավաքականների անդամներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարյուրավոր մարզիկներ, կարմիր-կապույտ մարզահագուստ հագած, հավաքվել են նախագահի պաշտոնական նստավայրում, որտեղ գովեստի խոսքեր են լսել Օբամայից Ռիոյում 46 ոսկե մեդալ նվաճելու համար:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև առաջին տիկին Միշել Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը, Օբաման շատ լավ տրամադրություն է ունեցել ու անընդհատ կատակել է մարզիկների հետ:
Ստորև ներկայացված ֆոտոշարքի առաջին լուսանկարում երևում է, որ ԱՄՆ-ի նախագահը փորձել է «մրցել» մի խումբ մարմնամարզուհիների հետ՝ ի ցույց դնելով իր մարմնի ճկունությունը:























