Rosetta արբանյակն այսօր ցերեկը կբախվի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին

10:45 • 30.09.16

Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Rosetta արբանյակը 12 տարի տևած առաքելությունից հետո այսօր՝ սեպտեմբերի 30-ի ցերեկը, կբախվի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Rosetta-ն այդ երկնային մարմնին է հետևել՝ անցնելով 6 մլրդ կմ: Նշվում է, որ արբանյակը գիսաստղի ուղեծրի վրա է գտնվում արդեն 2 տարի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Rosetta-ն առաջին տիեզերական սարքն է, որին հաջողվել է դուրս գալ գիսաստղի ուղեծրի վրա: Արդյունքում՝ արբանյակը խիստ կարևոր տեղեկություններ է հավաքել եկող տարիներին գիտնականների կողմից ուսումնասիրվելիք երկնային մարմնի վերաբերյալ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Rosetta-ն անընդհատ պտտվում է Չուրյումով-Գերասիմենկոյի շուրջ` ավելի ու ավելի հեռանալով Արևից: Իսկ դա նշանակում է, որ որքան արբանյակը հեռանա Արևից, այնքան այն ավելի քիչ էներգիա կստանա իր տիեզերական առաքելությունը շարունակելու համար: Ուստի` ԵՏԳ-ի մասնագետները որոշել են այնպես անել, որ հին արբանյակը բախվի գիսաստղին ու դադարեցնի իր գործունեությունը:

 

Rosetta արբանյակն այսօր ցերեկը կբախվի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին