ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները

11:05 • 30.09.16

ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ Հալեպում ռազմական գործողությունների նոր փուլի դեմ «Ցասման և բողոքի համաշխարհային օր» անցկացնելու ծայրահեղականների սպառնալիքների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Մի շարք կազմակերպություններ կոչ են արել բողոքի ակցիաներ իրականացնել սեպտեմբերի 30-ին՝ դրանք միացնելով մահմեդականների համար ավանդական «ուրբաթօրյա աղոթքների» հետ:

 

Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Յուրի Մելնիկը հայտնել է, որ դեսպանատունն արդեն զգուշացրել է ԱՄՆ-ում բնակվող ռուսներին հնարավոր սպառնալիքների մասին:

 

«Խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից, զգոնություն ցուցաբերել և հետևել ԱԳՆ խորհուրդներին»,- նշել է նա:

 

Հաղորդվում է, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել արտասահմանում գտնվող ռուսներին զգույշ լինել: