Սանկտ Պետերբուրգում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ բորտուղեկցորդի վատ ինքնազգացողության պատճառով
Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից Տոկիո չվերթ էր իրականացնում, բորտուղեկցորդներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հաղորդում է Фонтанка.ру-ն:
«Առավոտյան ժամը 4-ի կողմերը ինքնաթիռը բորտուղեկցորդի վատ ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է իրականացրել: Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներից մեկը»,- հայտնել է ավիաընկերությունը:
Նշվում է, որ աշխատակցի հոսպիտալացումից հետո ինքնաթիռը վերալիցքավորվել ու ժամը 6:30-ին ուղևորվել է Տոկիո:










