Ռուսաստանում օձը հիվանդասենյակ է մտել
Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Հրեական ինքնավար մարզում իժը մտել է Օկտյաբրսկայա շրջանային հիվանդանոցի սենյակներից մեկը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարների ժամանումից առաջ հիվանդանոցի աշխատակիցները տարհանել են հիվանդներին այն սենյակից, որտեղ նկատվել է սողունը:
ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդրա Ռիժկովան հայտնել է, որ սողունը, բոլոր նշանների համաձայն, իժ է:
Նշվում է, որ փրկարարներն օձին բաց են թողել անտառում:










