Թուրքիայում Ուրարտուի թագավորության օրոք կառուցված «ինժեներական հրաշք» է հայտնաբերվել

23:30 • 30.09.16

Թուրքիայում հնագետները քաղաքային ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել, որը ստեղծվել է դեռևս Ուրարտուի թագավորության օրոք:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, գիտնականներն ամբողջությամբ ուսումնասիրել են Վանի նահանգում գտնվող Չավուշթեփե ամրոցի մոտակայքում հայտնաբերված ստորգետնյա ջրահեռացման խողովակները, որոնք տեղակայվել էին դեռևս մի քանի դար առաջ:

Հնագետները նախապատմական քաղաքի վայրում, որտեղ ժամանակին խաղողի այգիներ, ցանկապատներ, ջրամբարներ և պալատներ են եղել, հայտնաբերել են կոյուղու 1 մետր տրամագծով ճյուղավորված համակարգ: Այն կազմված է եղել իրար միացված քարերով, որոնց միջոցով կոյուղաջրերն ուղղվել են ս մեծ խորությամբ փորված ստորգետնյա տարածք:

«Ուրարտու պետության բնակիչները մանրամասնորեն մտածել են, թե որտեղ և ինչ կառուցել,- հայտնել է գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:

Ուրարտուն կամ Վանի թագավորությունը որպես պետություն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն Նաիրի, իսկ ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու: