Փարպի գյուղում մոմից բռնկված հրդեհից տունն ամբողջությամբ այրվել է

20:41 • 01.10.16

Սեպտեմբերի 29-ին` ժամը 9:30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սկզբնամասում տան տանիք է այրվում. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, 1958 թ. ծնված Գոհար Զ.-ի տանը վառվող մոմից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է վերջինիս տունն ամբողջությամբ և հարևանի՝ 1969 թ. ծնված Զաքար Ս.-ի տան տանիքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 12։10-ին: Վնասի չափը պարզվում է:Կատարվում է հետաքննություն: