«Բիլ, գնացինք». հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Օբաման «համոզում» Քլինթոնին բարձրանալ օդանավ (տեսանյութ)
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության արարողությունից վերադարձող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել շտապեցնել նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, որը չէր շտապում բարձրանալ «համար մեկ օդանավը»։ Տեսագրությունը համացանցում է տեղադրել սոցիոլոգ Մեթյու ՄքԴերմոթը։
Կադրերում երևում է՝ ինչպես է ժպտացող Օբաման ձեռքով կանչում Քլինթոնին և ասում նրան՝ «Գնացինք»։ Տեսնելով, որ Քլինթոնը չի արձագանքում, Օբաման դուրս է գալիս աստիճանների վրա և բացականչում՝ «Բիլ, գնացինք, ես կտանեմ քեզ տուն»։
Սակայն դրանք էլ չեն ազդում Քլինթոնի վրա։ Ի վերջո, ԱՄՆ նախկին նախագահը բարձրանում է օդանավ, սեղմում Օբամայի ձեռքը։
Շիմոն Պերեսը հուղարկավորվել է Երուսաղեմում սեպտեմբերի 30-ին։ Նրա հուղարկավորության արարողությանը ներկա են եղել տասնյակ երկրների առաջնորդներ, անգամ՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը։
Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում՝ 93 տարեկանում:
Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:
Hilarious: Barack having to wait on Bill Clinton as they're leaving Israel together. pic.twitter.com/nvMmbkBWVV
— Matt McDermott (@mattmfm) September 30, 2016










