Ջոլին ու Փիթը համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ գրեթե բոլոր հարցերի շուրջ
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ գրեթե բոլոր հարցերի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ ամուսինները ցանկացել են արագ ավարտել ամուսնալուծության գործընթացը: Սակայն Ջոլին պահանջել է երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն, երբ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Փիթը, ենթադրաբար, վիճել է ավագ որդու՝ Մեդոքսի հետ:
Նշվում է, որ ամուսնալուծության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Այժմ քննարկվում է չորս հարց՝ երեխաների խնամակալությունն ու նրանց տեսակցելը, Ջոլիին ու երեխաներին աջակցությունը, մշտական ֆինանսական աջակցությունը, կարողության բաժանումը:
Ըստ առկա տեղեկությունների՝ առաջին երկու հարցերի շուրջ գործն ավարտին է մոտենում, բայց ամեն ինչ կախված է Լոս Անջելեսի շրջանի երեխաների ու ընտանիքի հարցերով դեպարտամենտի բնութագրից: Երրորդ ու չորրորդ հարցերի շուրջ որոշում դեռ չի կայացվել:










