Մոլդովայում ակտիվիստը կաթ է լցրել ֆինանսների նախարարի վրա (տեսանյութ)
Մոլդովայում ակտիվիստ Անդրեյ Դոնիկեն, որը հայտնի է բողոքի իր էքսցենտրիկ մեթոդներով, կաթ է լցրել երկրի ֆինանսների նախարար Օկտավիան Արմաշուի վրա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ամո՛թ ձեզ։ Դուք 1 մլրդ եվրոյի պարտքը դրել եք իմ ու իմ երեխաների վրա... Որպես ֆինանսների նախարար՝ դուք պետք է հրաժարական տաք»,- ասել է ակտիվիստը՝ վստահեցնելով, որ առաջ նախարարն աշխատել է կաթի կոմբինատում։
Անակնկալի եկած նախարարն ասել է, որ նա երբեք չի աշխատել կաթի կոմբինատում։ «Ձեզ ոչ ոք չի ստիպում վճարել, ոչ մի պարտք ձեր վրա չի դրվել»,- ասել է նա։
Ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։
«Մենք բողոք ենք ստացել նախարարից, և զբաղվում ենք միջադեպի հետաքննությամբ։ Նրան ազատազրկում է սպառնում «խուլիգանություն» հոդվածով»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ալեքսանդր Պինզարը։










