Նորվեգիան առաջատար է դարձել Եվրոպայում համացանցի արագության ցուցանիշով
Նորվեգիան շրջանցել է Շվեդիային և զբաղեցրել առաջին հորիզոնականը Եվրոպայում համացանցի արագության ցուցանիշով: Այդ մասին հաղորդում է The Local-ը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին, որոնք անցկացվել են Akamai կապի օպերատորի կողմից:
Ըստ հետազոտության տվյալների՝ Նորվեգիայում համացանցի միջին արագությունը 2015թ-ի համեմատությամբ աճել է 55%-ով: Միևնույն ժամանակ համաշխարհային վարկանիշում Նորվեգիայից համացանցի արագությամբ առաջ է անցնում Հարավային Կորեան, որն այդ հարցում առաջատար է համարվում ողջ աշխարհում:
Երրորդ հորիզոնականում տեղակայվել է Հոնկոնգը, իսկ չորրորդը Շվեդիան է:










