Հայտնի է՝ որքան է Բելառուսը պարտք Ռուսաստանին գազի համար
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանից մատակարարված գազի համար Բելառուսի պարտքը կազմում է մոտ 270-300 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօրվա դրությամբ մենք շարունակում ենք բելառուսական կողմի հետ բանակցությունները մատակարարվող գազի համար կուտակած պարտքի շուրջ… Վերջին թիվը մոտ 270-300 միլիոն դոլարն է»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետք է ստեղծվի էլեկտրաէներգիայի միասնական էներգետիկ շուկա, իսկ մինչև 2025 թվականը՝ նավթի և գազի միասնական շուկաներ:
«Մենք այժմ դիտարկում ենք մեր փոխհարաբերություններն ավելի լայն համատեքստում»,- նշել է Նովակը:
Ավելի վաղ Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան պատվիրակ Յուրի Յարոշևիչն ասել է, որ Մոսկվայի ու Մինսկի բանակցությունները գազի գնի վերաբերյալ անարդյունավետ են եղել: Մի քանի օր անց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այժմ Բելառուսի և Ռուսաստանի միջև «չափազանց շատ խնդիրներ» են ի հայտ եկել և հիշատակել է նաև ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցությունները:










