Տոնգոյի թագավորության ափերի մոտ 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել

05:58 • 01.10.16

Տոնգոյի թագավորության ափերի մոտ շաբաթ 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը տեղակայված է եղել Էուա կղզու վրա գտնվող Օհոնուա բնակավայրից 246կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 57.6կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Տոնգոյի թագավորությունը խաղաղօվկիանոսյան պետություն է, որը տեղակայված է 172 կղզիների վրա: Երկրի բնակչությունը կազմում է մոտ 100 հազար մարդ: