Ռուսաստանը հոկտեմբերի 1-ից կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

11:05 • 01.10.16

Ռուսաստանը հոկտեմբերի 1-ից կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ 


 
ԱԽ-ի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, որի ժամանակ կհամաձայնեցվի հոկտեմբերի ընթացքում կատարվելիք աշխատանքային ծրագիրը։

 

Հիմնական թեմաները, որոնցով կզբաղվի ԱԽ-ն հոկտեմբերին, կլինեն Աֆրիկայում առկա կոնֆլիկտները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը՝ Սիրիա, Լիբանան... 
 

Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումը կլինի տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցության շուրջ բանավեճը, որը կկայանա հոկտեմբերի 28-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։