Գյումրու 34/74 ընտրատեղամասում առաջատարը Սամվել Բալասանյանն է

22:23 • 02.10.16

Գյումրու 34/74 ընտրատեղամասում, որտեղ իր ընտրությունն էր կատարել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավարտվեց ձայների հաշվարկը:

Նախնական տվյալներով՝ առաջատարը «Բալասանյան դաշինքն» է։

Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 203 ընտրող, ԲՀԿ-ի օգտին՝ 57 ընտրող, «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին՝ 52 ընտրող, «Հայկական Վերածնունդ» կուսակցության օգտին՝ 41 ընտրող, «ԳԱԼԱ» կուսակցության օգտին՝ 33 ընտրող, ՀՅԴ-ի օգտին՝ 30 ընտրող, «Համախմբում» կուսակցության օգտին՝ 26 ընտրող, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին 7 ընտրող, «Ալյանսի» օգտին՝ 6, «Գործարար կուսակցության» օգտին՝ 5 ընտրող, ՀԱԿ-ի օգտին՝ 4 ընտրող։

Անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ։