Սևանի գործող քաղաքապետն ու Սևանի փոխոստիկանապետը քաղաքապետարանի հետնամասում «թեժ» զրույցի էին բռնվել

19:41 • 02.10.16

Սևանում տեղական ինքնակառավարման ընտրություններն ընթանում են  թեժ մթնոլորտում, իսկ քիչ առաջ  Tert.am-ի և ևս մեկ լրատվամիջոցի թղթակիցներն ականատես են եղել, թե ինչպես են Սևանի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանն ու Սևանի փոխոստիկանապետ Լյովա Առաքելյանը գոռգոռալով խոսում քաղաքապետարանի հետնամասի այգում:

Վիճելուց որոշ ժամանակ անց զրուցակիցներն արագ բաժանվել են, և  Սևանի  փոխոստիկանապետը, ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչն էր վիճաբանության պատճառը, ինչ էին քննարկում, հրաժարվել է պատասխաններ տալ:

Հիշեցնենք, որ Սևանի քաղաքապետն այսօր հայտարարել էր, որ ոստիկանությունը  քաղաքացիական հագուստով ընտրակաշառք բաժանողների կողքին է։ Ինչ վերաբերում է հանգամանքին, Լյովա Առաքելյանը նշեց, որ դա հերյուրանք է: